Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Հանրապետականը ոչ ելույթներով, ոչ իշխանափոխությամբ մտահոգված չէ»

«Հանրապետականը ոչ ելույթներով, ոչ իշխանափոխությամբ մտահոգված չէ»
21.10.2014 | 13:07

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթով ապացուցեց, որ սպառված, թոշակի գնացած գործիչ է՝ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից:
Ինչ վերաբերում է եռյակի՝ հոկտեմբերի 24-ին նախատեսված հանրահավաքին և Ծառուկյանի սպասվելիք ելույթին, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Հանրապետականը ոչ ելույթներով, ոչ էլ իշխանափոխությամբ մտահոգված չէ: Հանրապետականն ունի իր քաղաքական օրակարգը: Կլինի ամսի 24-ի հանրահավաքը, կլսենք ելույթները, այնուհետև կարձագանքենք»:

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ